Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատումը պայմանավորված է ԵՏՀ-ում նոր պաշտոնի ստանձնման հետ

24 Հունվար, 2020 22:32
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատումը պայմանավորված է ԵՏՀ-ում նոր պաշտոնի ստանձնման հետ

Արտակ Քամալյանը փետրվարի 1-ից կստանձնի ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: Այս մասին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։

«Դեկտեմբերի 20-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ հաստատվել  է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որով Արտակ Քամալյանը նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար։ Նա իր պաշտոնը կստանձնի փետրվաի 1-ից»,-հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ սրանով է պայմանավորված նրա ազատումը նախարարի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին