Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ

24 Հունվար, 2020 21:05
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին