Կարևոր իրադարձություններ

2019թ.-ին 2018 թ.-ի համեմատությամբ հանրապետությունում հանցագործությունների թիվն աճել է 8,8%-ով

24 Հունվար, 2020 20:22
2019թ.-ին 2018 թ.-ի համեմատությամբ հանրապետությունում հանցագործությունների թիվն աճել է 8,8%-ով

Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ։ Ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: 

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ նշել է, որ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես և առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի հայտնաբերման աճով:

Գրանցված 26.850 հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ոչ մեծ (54,4%) և միջին ծանրության (27,8%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 82,2%-ը:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ 2019 թ. ընթացքում իրականացված ծավալուն օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ կրճատվել է աճի տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, դեկտեմբեր՝ 8,8%):

Ի դեպ, 10,4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն նախկինում չհայտնած դեպքերի վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին