Կարևոր իրադարձություններ

«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը»․ Հայկ Մարությանը Երևանում կառուցվող նոր ավտոճանապարհի մասին

24 Հունվար, 2020 19:49
«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը»․ Հայկ Մարությանը Երևանում կառուցվող նոր ավտոճանապարհի մասին

Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում կառուցվող նոր ճանապարհը իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ:

Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- ասել է քաղաքապետը:

Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։

«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, և Երևանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաև ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ և արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նշել է Հայկ Մարությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին