Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը․ խմբում կան 6 ՌԴ քաղաքացիներ

24 Հունվար, 2020 18:51
Գեղարքունիքի մարզում արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը․ խմբում կան 6 ՌԴ քաղաքացիներ

911 ահազանգման կենտրոն հունվարի 24-ին, ժամը 08:28-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

Հաշվի առնելով եղանակային պայմանները` որոնողական աշխատանքները կշարունակվեն հունվարի 25-ին:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի:

 

Լրահոս

Դիտել ավելին