Կարևոր իրադարձություններ

«Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից գողության արդյունքում 22.6 մլն դրամի վնասից վերականգնվել է միայն 15.5 մլն դրամը

24 Հունվար, 2020 18:37
«Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից գողության արդյունքում 22.6 մլն դրամի վնասից վերականգնվել է միայն 15.5 մլն դրամը

«Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից 359 անձ գողություն է արել. նրանցից 71-ը` մարզերի, 288-ը՝ Երևանի բնակիչներ են: Այս մասին հայտարարվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ժամանակ:

Հափշտակությունների արդյունքում տնտեսվարողներին 22.6 մլն դրամի վնաս է պատճառվել, որից վերականգնվել է միայն 15.5 մլն դրամը :

Երկու առևտրի կենտրոնում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ը կալանավորվել են, իսկ մնացած 348-ի հանդեպ խափանման այլ միջոցներ են կիրառվել, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:

Հանցագործներին, հիմնականում, բռնել են ահազանգի սարքերի միանալու արդյունքում. 7 դեպքում անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակության պահը և բռնել հանցագործին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին