Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմում մզկիթ են հրդեհել

24 Հունվար, 2020 17:43
Երուսաղեմում մզկիթ են հրդեհել

Արևելյան Երուսաղեմի Բեյթ Սաֆաֆա շրջանում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել` պատի վրա ագրեսիվ բովանդակությամբ գրություններ թողնելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսրայելի ոստիկանության հայտարարությանը:

«Տեղեկություններ ենք ստացել Բեյթ Սաֆաֆա շրջանից, որ արտաքին պատի վրա գրաֆիտի է արվել: Բացի այդ, հարևանաությամբ գտնվող մզկիթի սենյակն են հրդեհել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, դատաբժշկական փորձագետները դեպքի վայրից ապացույցներ են հավաքում»,- ասվում է իսրայելական ոստիկանության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ոստիկանությունից հայտնել են, որ շենքին ատելության հողի վրա աննշան վնաս է հասցվել:

«Կասկածներ կան, որ դա, այսպես կոչված, «թագ մեհիր» ակցիայի մասնակիցների ձեռքի գործն է: Սա հիմնական վարկածն է, որը մենք հիմա ստուգում ենք»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը:
 

Լրահոս

Դիտել ավելին