Կարևոր իրադարձություններ

Պարտադիր ժամկետային զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ . ՔԿ

24 Հունվար, 2020 17:16
Պարտադիր ժամկետային զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ . ՔԿ

2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին