Կարևոր իրադարձություններ

Երևանում գողացել են Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը

24 Հունվար, 2020 15:26
Երևանում գողացել են Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը

Հունվարի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Տեղում աշխատել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։

 

Լրահոս

Դիտել ավելին