Կարևոր իրադարձություններ

Փարիզում Էյֆելյան աշտարակն այցելությունների համար փակվել է գործադուլի պատճառով

24 Հունվար, 2020 14:55
Փարիզում Էյֆելյան աշտարակն այցելությունների համար փակվել է գործադուլի պատճառով

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հունվարի 24-ին այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ:

«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-հաղորդվում Է Twitter-ում Էյֆելյան աշտարակի օգտահաշվում:

Այնուամենայնիվ, աշտարակի շրջակա հարթակն այցելուների համար հասանելի կլինի անվճար:

Գործադուլի հետևանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել Է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, Էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին