Կարևոր իրադարձություններ

Երևան եկող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Եկատերինբուրգ

24 Հունվար, 2020 12:42
Երևան եկող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Եկատերինբուրգ

Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից այսօր` ժամը 07.35-ին, դեպի Երևան ուղևորվող A-320 ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով ժ. 08:24-ին ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան:

«Բարձրություն հավաքելու ընթացքում միացել է շասսիի անսարքության հաղորդիչը, որի պատճառով  որոշում է կայացվել օդանավակայան վերադառնալու մասին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Եկատերինբուրգի օդանավակայանում։ Օդանավում գտնվող ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը վնասված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քննչական վարչությունը ստուգում է սկսել՝ պարզելու դեպքի պատճառը և հանգամանքները։

«Կոլցովո» օդանավակայանի տեղեկության համաձայն` ինքնաթիռը կրկին չվերթ է կատարել ժամը 10։35-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին