Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

65-ամյա ՊՆ ծառայողը թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել դպրոցականի. երեխան հիվանդանոցում մահացել է

24 Հունվար, 2020 10:51
65-ամյա ՊՆ ծառայողը թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել դպրոցականի. երեխան հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին