Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսը Չինաստանում 26 մարդու կյանք է խլել․ վարակակիրների թիվը հասել է 850-ի

24 Հունվար, 2020 10:21
Կորոնավիրուսը Չինաստանում 26 մարդու կյանք է խլել․ վարակակիրների թիվը հասել է 850-ի

Չինաստանում ատիպիկ թոքաբորբ առաջացնող կորոնավիրուսի նոր՝ 2019-nCoV տեսակով վարակված մարդկանց թիվը հասել է 850-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության և հիգիենայի հարցերով կոմիտեն։ Զոհերի թիվը հասել է 26-ի։ Մահացության վերջին 2 դեպքերը գրանցվել են հիվանդության տարածման առաջնային քաղաքի՝ Ուհանի սահմաններից դուրս, մեկը՝ Հեբեյ նահանգում, մյուսը՝ հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Սույհուա քաղաքում։

Գրանցվել է նաև հիվանդացության 1072 ենթադրյալ դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին