Կարևոր իրադարձություններ

Արցախում երկու զինծառայող է վիրավորվել դեռևս չպարզված հանգամանքներում

24 Հունվար, 2020 09:56
Արցախում երկու զինծառայող է վիրավորվել դեռևս չպարզված հանգամանքներում

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին