Կարևոր իրադարձություններ

Ինչու են հետաձգվում ԵՊՀ ռեկտորի ընտրությունները. «Ժամանակ»

24 Հունվար, 2020 09:28
Ինչու են հետաձգվում ԵՊՀ ռեկտորի ընտրությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսից չունի ռեկտոր, և մեր տեղեկություններով՝ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են հանուն գիտության, կրթության, մշակույթի նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի:

Համալսարանի կանոնակարգով ռեկտոր կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Փետրվարի 5-ին Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի դոկտորական դիսերտացիան, բայց թե ով նրան պետք է պրոֆեսորի կոչում շնորհի՝ դեռ պարզ չի:

Հովհաննիսյանն առաջարկել էր, որ համալսարանի կանոնակարգում փոփոխություն կատարվի, և հնարավորություն տրվի ռեկտոր ընտրվել վարչական աշխատանքի փորձ ունեցող անձի, ինչը նրան թույլ կտար առաջադրվել և ընտրվել ռեկտոր, բայց այս առաջարկը մերժվել է:

Ավելացնենք, որ ռեկտոր ընտրվելու հավակնություններ ունեն նաև համալսարանի ինֆորմացիայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը և արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին