Կարևոր իրադարձություններ

Լավ լուր՝ ուսանողներին. Ինչ փոփոխություն է պատրաստվում անել կառավարությունը. «Ժամանակ»

24 Հունվար, 2020 08:53
Լավ լուր՝ ուսանողներին. Ինչ փոփոխություն է պատրաստվում անել կառավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Մասնավորապես կառավարությունը պատրաստվում է պետական բուհերում անվճար ուսման հնարավորություն տալ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաև 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին:

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հաստատ սա կհամարեն հակապետական քայլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին