Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունի պլազա ներխուժած անձի մասին. «Հրապարակ»

24 Հունվար, 2020 08:15
Մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունի պլազա ներխուժած անձի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձը, որը հրազենով կրակոցներ էր արձակել, պատանդ վերցրել 10 անձի, ապա անսպասելիորեն հանձնել զենքը եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, պարզվեց՝ 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է՝ Արարատի մարզի Այնթապ գյուղից։

Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը, պարզեցինք, որ նա Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է եւ դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում Քոչարյանի այլ աջակիցներ եւս կային։ Նրա էջից իմացանք նաեւ, որ սովորել է Մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին