Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ․ 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին

23 Հունվար, 2020 23:57
Մահվան ելքով վրաերթ․ 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 21:10-ի սահմանում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 62-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի է ենթարկել հետիոտն, 81-ամյա Քնարիկ Ասլանյանին:

Վարորդն ահազանգել է շտապօգնության ծառայություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության ծառայողներ, քննիչներ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է սթափ: Ավելի ուշ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և  շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին