Կարևոր իրադարձություններ

Ախթալայում 57-ամյա քաղաքացին թալանել է համագյուղացու տունը

23 Հունվար, 2020 22:18
Ախթալայում 57-ամյա քաղաքացին թալանել է համագյուղացու տունը

Հունվարի 22-ին` ժամը 17.20-ին, ոստիկանություն զանգահարած Ախթալա համայնքի բնակիչներից մեկը հայտնել է, որ իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին քաղաքացին պատմել է, որ հունվարի 22-ին՝ ժամը 8.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դռան բանալին վրան լինելու հանգամանքից, մտել են իր տուն և փող հափշտակել։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով գողությունը կատարելու կասկածանքով, Նեղոց գյուղի սկզբնամասից ոստիկանություն բերման է ենթարկվել Ախթալա համայնքի 57-ամյա մի բնակչի։ Նա տվել է ինքնախոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին