Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից․ Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել

23 Հունվար, 2020 22:14
Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից․ Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը:

Թագուհու կողմից բրեքզիթի մասին օրենքի պաշտոնական հաստատումը երկրին թույլ է տալիս «հրաժեշտ տալ» իր մերձավոր հարեւաններին եւ առեւտրային գործընկերներին տարիներ շարունակ անհամաձայնություններից հետո:

Նախապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից 2019 թվականի մարտին, սակայն գործընթացը երկարաձգվեց խորհրդարանի եւ կառավարության միջեւ դուրսբերման պայմանների շուրջ անհամաձայնությունների պատճառով: 

 

Լրահոս

Դիտել ավելին