Կարևոր իրադարձություններ

«Սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր» Հայկ Մանասյան

23 Հունվար, 2020 20:43
Հեղինակ՝ Հայկ Մանասյան
«Սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր» Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքից կտրված, գործնականում ժամանակավրեպ սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր։
     Թեև մեր տեսաբան իշխանություններն ակնկալում են, որ այդ 6 ամսում գյուղացին կհարմարվի նոր բարքերին, այնուամենայնիվ, չեն հաշվարկել, որ անասնապահների զգալի մասը, կառավարության հիմարությունները տեսնելով ու հետագա վտանգներից խուսափելով, կարող են այդ 6 ամսում վաճառել իրենց ունեցվածքը, կենդանիները, և ստացված փողերով մեկնել խոպան` ավելի շահեկան ներդրումներ անելու։
     Ողջ Եվրոպան սուբսիդավորում է անասնապահությունը, դա ձեռնտու բիզնես չէ, պետությունները տարատեսակ արտոնություններ են տալիս անասնապահին, որ էդ չնչին եկամուտներ ապահովող բիզնեսը չմեռնի, իսկ Դուք մի բան էլ «գռուզիտ» եք անում։
     «Հայֆիլմի» հերոսը կասեր` «Որովհետե տգետ եք։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում»»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին