Կարևոր իրադարձություններ

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի

23 Հունվար, 2020 20:05
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի

Հունվարի 23-ին, ժամը 14:51-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի (արական սեռի): 

Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 87 հասցեում գտնվող «Լավանդա» ռեստորանի մոտակայքում դի կա: Փրկարարները Հակոբ Ս.-ի (ծնված 1980 թ.) դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին