Կարևոր իրադարձություններ

ՌԴ վարչապետը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար

23 Հունվար, 2020 19:43
ՌԴ վարչապետը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհել է Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:

«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված Է փաստաթղթում:

Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգև է: Դրանով խրախուսվում Է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին