Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի պլազա»-ում այսօրվա կրակոցները վկայությունն են այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա․ Արման Բաբաջանյան

23 Հունվար, 2020 18:46
«Էրեբունի պլազա»-ում այսօրվա կրակոցները վկայությունն են այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա․ Արման Բաբաջանյան

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ «Էրեբունի պլազա»-ում այսօրվա կրակոցների դեպքը համարում է վկայություն այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա: 

«Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ կատարվածի շարժառիթներից ու պատճառներից: Սա ահազանգ է առաջին հերթին Հայաստանի իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը»,- ասաց Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին