Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն

23 Հունվար, 2020 16:05
«Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն

Ահազանգն ստանալու պես անմիջապես դեպքի վայր է ժամանալ իրավապահ կառույցները՝ ոստիկանության ղեկավար կազմը: Այս մասին Էրեբունի պլազայի մոտից,  որտեղ հնչել են կրակոցներ, ասաց ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության պետն անձամբ բանակցություններ է վարում, այս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, զենքը վերցրել ենք»,-ասաց նա և նշեց, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, պատանդներ չկան: «Ավելի մանրամասն հանգամանքները կճշտվի, կտեղեկացնենք: Ըստ նախնական տեղեկությունների` խոսքը մեկ անձի մասին է»,-ասաց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին