Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները վճարային տերմինալներից գողություն կատարողների են հայտնաբերել

23 Հունվար, 2020 13:58
Ոստիկանները վճարային տերմինալներից գողություն կատարողների են հայտնաբերել

Հունվարի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Թումանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա երիտասարդի և 14-ամյա պատանու:

Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 19.30-ից մինչև ժ.20.00-ն ընկած ժամանակահատվածում, Մաշտոցի պողոտայում գտնվող վճարային տերմինալի մետաղադրամների ընդունման հատվածում տեղադրել են ինչ-որ առարկա՝ մետաղադրամ հանելու նպատակով, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել:

Պարզվել է նաև, որ նրանք Թումանյան փողոցի և Կասկադի հարակից տարածքում գտնվող վճարային տերմինալներից կատարել են գողություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին