Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 570-ը․ չինական քաղաքը մեկուսացվել է

23 Հունվար, 2020 10:43
Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 570-ը․ չինական քաղաքը մեկուսացվել է

Չինաստանում2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 570-ը։ Վերջին տվյալներով՝ նոր տեսակի վիրուսից առաջացած թոքաբորբից 17 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։ Վարակվածներից 95-ը գտնվում են ծանր վիճակում։

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում, այդ իսկ պատճառով քաղաքը մեկուսացվել է։ Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, և կա դրա արագ տարածման ռիսկ։  Քաղաքից ելքային թռիչքներն ու երկաթուղային ուղերթները դադարեցվել են։

Հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։

Ուհանը գտնվում է Հուբեյ նահանգում, ունի 11 մլն բնակչություն։

 

Լրահոս

Դիտել ավելին