Կարևոր իրադարձություններ

Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Պակիստանի վարչապետին` ԼՂ հակամարտության հարցում «արդար» դիրքորոշման համար

23 Հունվար, 2020 10:40
Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Պակիստանի վարչապետին` ԼՂ հակամարտության հարցում «արդար» դիրքորոշման համար

Շվեյցարական Դավոսում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պակիստանի վարչապետը նշել է, որ աջակցում է Ադրբեջանի «արդար» դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և երբեք դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել «ագրեսոր» Հայաստանի հետ:

Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին նման դիրքորոշման համար և իր աջակցությունն է հայտնել Պակիստանին մի շարք այլ հարցերում:

Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը` որպես պետություն:

 

Լրահոս

Դիտել ավելին