Կարևոր իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

23 Հունվար, 2020 10:36
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին