Կարևոր իրադարձություններ

Սիրելի հայրենակիցներ, ապատեղեկատվություն է տարածվում. Ոչ մի պայթյուն չի եղել, ինքնաթիռ չի ընկել

22 Հունվար, 2020 23:57
Հեղինակ՝ Սիփան Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, ապատեղեկատվություն է տարածվում. Ոչ մի պայթյուն չի եղել, ինքնաթիռ չի ընկել

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Տավուշի մարզում որեւէ արտառոց բան չի կատարվել, ոչ պայթյուն է որոտացել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Վերջին ժամերին տարբեր օգտատերերի կողմից սոցցանցերում տարածված գրառումներն, ըստ պատգամավորի, ապատեղեկատվություն են:  

«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:

Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է Սիփան Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին