Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում Չինաստանից ժամանած հայ ուղևորին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

22 Հունվար, 2020 23:26
Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում Չինաստանից ժամանած հայ ուղևորին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Սանկտ Պետերբուրգում բժիշկները «Պուլկովո» օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել Չինաստանի ժամանած ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Արման Կ.-ին:

Ինչպես հայտնում է rusarminfo-ն, վերջինիս սուր վարակիչ շնչառական վիրուսի կասկածով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն հիվանդանոց:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արման Կ.-ն այսօր Շանհայից Պետերբուրգ է ժամանել՝ Կրասնոյարսկում և Մոսկվայում կանգառներ կատարելով:

Տեղի լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համաճարակաբանական վերահսկման շրջանակներում իրականացվող ստուգման ժամանակ նրա մոտ տենդ է ախտորոշվել՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38 աստիճան: Դա կարող է ոչինչ չնշանակել, սակայն համաճարակաբանները մտավախություն ունեն, որ նա կարող է վարակված լինել Չինաստանում տարածված կորոնավիրուսով, այդ իսկ պատճառով վիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Արման Կ.-ն ՌԴ ժամանած առաջին հնարավոր վիրուսակիրն է: Եվս մեկ ուղևորի բժիշկները հոսպիտալացրել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, որը ժամանել էր Թաիլանդից

 

Լրահոս

Դիտել ավելին