Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը բացահայտեց՝ ինչ հրահանգ է տվել իրավապահներին, երբ իմացել է Կուտոյանի մահվան մասին

22 Հունվար, 2020 19:41
Փաշինյանը բացահայտեց՝ ինչ հրահանգ է տվել իրավապահներին, երբ իմացել է Կուտոյանի մահվան մասին

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչ է հանձնարարել իրավապահներին, երբ իմացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո։

Վարչապետն ասաց, որ հրահանգել է հնարավորինս պահպանել դեպքի վայրն այն վիճակում, ինչպես որ եղել է, որպես հնարավոր լինի պատշաճ քննություն իրականացնել։ Թե որքանով է դա հնարավոր եղել պահել, ըստ Փաշինյանի, ցույց կտա նույն քննությունը։

Իսկ այդպիսի պաշտոնյաների նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու դեպքում, ըստ Փաշինյանի, խնդիրներ կարող են լինել հիմքերի հարցում՝ ինչ հիմքով կարող է իշխանությունը հսկողություն սահմանել այդպիսի պաշտոնյաների անվտանգության նկատմամբ։ Փաշինյանն ասաց, որ եթե այդպիսի հիմք չկա, իրենք չեն կարող անել դա։

Նա ասաց, որ եթե հարազատների և մերձավոր շրջապատի կողմից աջակցություն լինի, գործը հնարավոր կլինի 100 տոկոսով բացահայտել։

 

Լրահոս

Դիտել ավելին