Կարևոր իրադարձություններ

Հայազգի խոհարարը կվարի իտալական հայտնի խոհարարական շոուն

22 Հունվար, 2020 19:31
Հայազգի խոհարարը կվարի իտալական հայտնի խոհարարական շոուն

Հայկական ծագմամբ՝ իտալացի շեֆ-խոհարար Միշա Սուքիասը կվարի հայտնի  Camionisti in Trattoria-ն՝ խոհարարական շոուն, որը եթեր է հեռարձակվում իտալական Nove հետուստաընկերությունը:

Միշա Սուքիասը, որպես հեռուստատեսային շոուի չորրորդ սեզոնի հաղորդավար, կփոխարինի շեֆ-խոհարար Գաբրիել Ռուբիոյին:

Vanityfair.it-ին հաղորդում է, որ Միշա Սուքիասը երեք բեռնատարների վարորդների հետ պետք է քաղաքից քաղաք անցնի և «Տրատորիա» տիպի իտալական ռեստորաններ այցելի: Խոսքն այն ռեստորանների մասին է, որոնք առանձնանում են դասականներից՝ ճաշատեսակների ոչ մեծ թիվ ունենալով, այսպես ասած, տնային խոհանոցով:

Սուքիասը պետք է համտեսի ճաշատեսակները, գնահատի դրանք և հայտնի հաղթողի անունը:

Հիոեցնենք, որ միշա Սուքիասը ծնվել է 1980 թվականին: Նրա հայրը հայ է, մայրը՝ իտալուհի:

 

Լրահոս

Դիտել ավելին