Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021 թթ. համար

22 Հունվար, 2020 19:14
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021 թթ. համար

 2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ 2020 թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021 թթ. համար։

Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին