Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը 2013 թվականի ապրիլին հաստատված կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող մի կին։ Մրցույթն անցնելուց հետո նա դասավանդել և ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենին 2017 թվականին փոխարինել է կինը, որը ամուսնուն հրամանագրել է որպես հոգեբան՝ առանց համապատասխան որակավորման փաստաթղթերի, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է 590 հազար դրամից ավելի գումար։
Դեպքերի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործեր են հարուցվել, որոնք ուղարկվել են տարածքային քննչական բաժին։