Կարևոր իրադարձություններ

Հայաստանը EIU-ի «Ժողովրդավարության ինդեքս- 2019» զեկույցում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը

22 Հունվար, 2020 18:15
Հայաստանը EIU-ի «Ժողովրդավարության ինդեքս- 2019» զեկույցում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը

Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական ճյուղ կազմող Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցը, որում ներառված 165 երկրների և երկու տարածքների շարքում է նաև Հայաստանը:

Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը: Փաստաթուղթը կազմելիս հեղինակները հաշվի են առել հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ:

Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են ռեժիմի չորս տեսակ՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:

Մեր երկիրը ներառվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետություններ շարքում և բարելավել է իր դիրքերը 2018-ի համեմատ` 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական:

Մեր հարևան Վրաստանը ցուցակում Հոնդուրասի հետ կիսում է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը և Հայաստանի ու Վրաստանի հետ ներառված է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում:

Ադրբեջանը ցանկում 146-րդն է և ընդգրկվել է ավտորիտար ռեժիմ ունեցող պետություննների շարքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին