Կարևոր իրադարձություններ

Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի

22 Հունվար, 2020 18:05
Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով` կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4 500 000 լարիից այս փուլում փոխանցել է 3 500 000 լարի:

Ըստ կրոնական միությունների՝ գումարը բաժանվել է հետևյալ կերպ.

  • Վրաստանի Իսլամական թեմ՝ 2 200 000 լարի (ավելի քան 760 հազար դոլար):
  • Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 000 լարի (ավելի քան 207 հազար դոլար):
  • Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 000 լարի (ավելի քան 138 հազար դոլար):
  • Վրաստանի հրեական թեմ՝ 300 000 լարի (ավելի քան 103 հազար դոլար):

2020 թվականի համար նախատեսված  մնացած 1 000 000 լարին կբաշխվի ավելի ուշ:

Հատկանշական է, որ 2018-ին  կրոնական միություններին պետական բյուջեից փոխանցվել էր նույն քանակությամբ փոխհատուցում:

 

Լրահոս

Դիտել ավելին