Կարևոր իրադարձություններ

Երբվանի՞ց է պարտադիր դառնալու սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը. Վարչապետը լուծման միջանկյալ տարբերակ է առաջարկում

22 Հունվար, 2020 17:54
Երբվանի՞ց է պարտադիր դառնալու սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը. Վարչապետը լուծման միջանկյալ տարբերակ է առաջարկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշմանը:

Վարչապետը լուծման միջանկյալ տարբերակ է առաջարկում, ըստ որի որոշման ամբողջական գործադրումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը, բացառությամբ Երեւանի սպուպերմարկետների եւ մայրաքաղաքի սննդի կետերի։

«Մինչ այդ կլսեն ֆերմերներին եւ նոր կստեղծեն կամ կֆինանսավորեն սպանդանոցների ստեղծումը: Բայց մի պայմանով, որ հուլիսի 2-ին մենք այլեւս չանդրադառնանք այս հարցին»,- ասաց վարչապետը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին