Կարևոր իրադարձություններ

Մեր մասով տեղի է ունենում ժամանող ուղեւորների ջերմաչափում, արձանագրված դեպքեր չունենք. Արսեն Թորոսյանը՝ Չինաստանից տարածվող նոր վիրուսի մասին

22 Հունվար, 2020 17:43
Մեր մասով տեղի է ունենում ժամանող ուղեւորների ջերմաչափում, արձանագրված դեպքեր չունենք. Արսեն Թորոսյանը՝ Չինաստանից տարածվող նոր վիրուսի մասին

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը վերաբերում է Չինաստանում տարածվող կորոնավիրուսին։ Զոլյանը հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել Չինաստան, եւ հակառակը։ Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մենք ինչ-որ վտանգներ ունենք սրա հետ կապված, եւ եթե հարկ է միջոցներ ձեռնարկել, ապա ինչ է արվում։

«Մեր մասով տեղի է ունենում ժամանող ուղեւորների ջերմաչափում, արձանագրված դեպքեր չունենք, Չինաստանից դուրս ԱՄՆ-ում է մեկ դեպք արձանագրվել։ Սա հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ, այսօր նաեւ դրա նկատմամբ փորձ է արվում վակցինա ստեղծել եւ բուժման միջոց։ Սակայն հատուկ բուժման տեսակ չկա, բուժվում է մնացած վիրուսների պես, դեպքերի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի միջոցներ կձեռնարկենք, եթե կարիք լինի կոչ անել ինչ-որ տեսակի վարքագիծ դրսեւորել, կհայտնենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք։

Թորոսյանը կոչ արեց հետեւել Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարություններին, գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին