Կարևոր իրադարձություններ

Մսավաճառները փակել են Սևան-Երևան ավտոճանապարհը

22 Հունվար, 2020 15:12
Մսավաճառները փակել են Սևան-Երևան ավտոճանապարհը

Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից եկած անասնապահներն ու մսավաճառները փակել էին Սևան-Երևան ավտոճանապարհը:

Պահանջը նույնն էր՝ չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած որոշումը:

Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Գյուղացիները, մասնավորապես, դժգոհում էին սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ըստ ցուցարարների՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու: Նրանք մատնանշում էին նաև ծախսերի ավելացումը՝ մեկ ցլիկի մորթը սպանդանոցում իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին