Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենտի գործն ընթանալու է գրեթե դատավարության նման

22 Հունվար, 2020 14:58
ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենտի գործն ընթանալու է գրեթե դատավարության նման

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել բանաձեւին, որը օրենսդիր մարմնի վերին պալատին հնարավորություն կտա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու գործն անցկացնել արագացված ընթացակարգով:

Քվեարկությունն ընթացել է խիստ կուսակցական ձայների հաշվարկով՝ 53 հանրապետական սենատորներ կողմ են քվեարկել արագացված ընթացակարգ սահմանելու մասին բանաձեւին, 47 դեմոկրատ սենատորներ՝ դեմ:

Ենթադրվում է, որ գրեթե կանխատեսված ավարտով այս ամբողջ գործընթացը Սենատում կընթանա շուրջ 2 շաբաթ: Նախաձեռնությունը Սենատի դեմոկրատ կեսի կտրուկ քննադատությանն է ենթարկվել:

Սենատում Թրամփի իմփիչմենտի գործն ընթանալու է գրեթե դատավարության նման՝ մեղադրող կողմով, պաշտպաններով ու դատավորներով: Ավելի վաղ հրապարակված փաստաթղթի համաձայն, հանրապետականները Թրամփի պաշտպանության կողմից հանդես եկող փաստաբաններին եւ Ներկայացուցիչների պալատի կողմից ընտրված մեղադրողներին  3 աշխատանքային օրվա ընթացքում 24 ժամ են տալու՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար:  Այնուհետ 16 ժամ է նախատեսված, որպեսզի կողմերը պատասխանեն սենատորների հնչեցրած հարցերին: Այս գործընթացը չի սահմանում աշխատանքային օրերի հստակ ժամկետներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին