Կարևոր իրադարձություններ

Հայազգի երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել են երգելու Semper Opera Ball-ի բացման արարողությանը․Էյվազովն արդեն տեղեկացված է

22 Հունվար, 2020 14:13
Հայազգի երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել են երգելու Semper Opera Ball-ի բացման արարողությանը․Էյվազովն արդեն տեղեկացված է

Երեկ՝ հունվարի 21-ին, ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին զանգահարել է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը և հայտնել իր վերջնական որոշման մասին՝ կապված փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ում հայազգի փայլուն երգչուհի, հայտնի սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերաբերյալ։ Սակայն ազերի երգիչը, վախենալով բարձրացված բողոքի ալիքից և ճնշումներից, ինչպես նաև ազգայնամոլական և ազգային դիսկրիմինացիայի հարցերում ստացած լուրջ մեղադրանքներից, կեղծել է իր նախապես կատարած հայտարարությունը։

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ինչպես ակնկալվում էր, նա իրեն ուղղված մեղադրանքներին չկարողացավ բավարար պատասխան տալ, սակայն այս պատմության մեջ մեղադրանքներ հնչեցին նաև Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հասցեին։Երեկ երեկոյան դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է։

Պրն․ Ֆրեյի հետ զրուցելուց հետո պրն․ Գրիգորյանն այդ զարմանալի և սենսացիոն լուրը հայտնել է պրն․ Ռենե Մասսիսին՝ խնդրելով տալ պատասխան։ Այսօր մենք կլսենք Ռուզան Մանթաշյանի պատասխանը, սակայն նախապես ուզում ենք հայտնել, որ անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց՝ ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին իր ազնիվ վարքի և արդարացի լուծման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին