Կարևոր իրադարձություններ

Իրանի հարավ-արևելքում սպանվել Է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը

22 Հունվար, 2020 13:42
Իրանի հարավ-արևելքում սպանվել Է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը

Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել Է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը: Այդ մասին հայտնել Է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը:

Նշվում Է, որ զոհվածը Աբդոլհոսեյն Մոջդամին Է, որն զբաղեցնում Էր Շադեղանի շրջանի Դարհովին օկրուգի «Բասիջ»-ի աշխարհազորի հրամանատարի պաշտոնը: Զինվորականն անհայտ զինյալների կողմից առավոտյան գնդակահարվել Է իր տան մոտ:

«Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսառազմականացված կազմակերպություն Է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքի եւ կրոնական նորմերի կատարման նկատմամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին