Կարևոր իրադարձություններ

«Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ կասկածվող աձը ինքնակամ ներկայացել է քննչական բաժին

22 Հունվար, 2020 13:21
«Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ կասկածվող աձը ինքնակամ ներկայացել է քննչական բաժին

Հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ կասկածվող,  Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաեւ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Համաձայն Shamshyan.com-ի՝ տղամարդը կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, նա կասկածվում է նաեւ 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու եւ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին մի խումբ անձինք, որոնք հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել էին այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր եւ առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն ԱԺ պատգամավորը մերժել էր նրանց առաջարկը, որը հետո վերածվել էր փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը «օրենքով գող» էր, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել էր Մ. Մանուկյանի գլխին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին