Կարևոր իրադարձություններ

2019-ին պետական պատվերով չարորակ վիրահատությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3449-ով․Արսեն Թորոսյան

22 Հունվար, 2020 11:03
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
2019-ին պետական պատվերով չարորակ վիրահատությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3449-ով․Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվս մեկ կարևոր թիվ անցյալ տարվա արդյունքներից:

2019-ից պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն, 2018-ի 979-ի փոխարեն:

Աճը` 352.3% (ավելի քան 4.5 անգամ)

Ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է:

Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ ծրագրի մեկնարկների մասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին