Կարևոր իրադարձություններ

Իրանցի պատգամավորը 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

21 Հունվար, 2020 23:20
Իրանցի պատգամավորը 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Իրանական խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն երկրի Մեջլիսում իր ելույթի ժամանակ առաջարկել է ցանկացած մեկին, որը կկարողանա սպանել ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփին,  3 միլիոն դոլար պարգեւատրություն: 

Համզեի խոսքերին անդրադարձել է իրանական ISNA գործակալությունը:

Պատգամավորը հայտարարել է, որ խոսում է Իրանի Քերման նահանգի բնակչության անունից, որտեղ ծնվել էր ամերկյան օդուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

«Քերմանի բնակչության անունից ես հայտարարում եմ, որ բոլոր քերմանցիները հաջա Ղասեմի զինվորներն են: Մենք կվճարենք 3 միլիոն դոլար այն խիզախին, որը կկարողանա սպանել Թրամփին»,-ասել է Համզեն: Նա չի հստակեցրել, թե իր այս հայտարարությունը արդյոք պաշտպանու՞մ է Իրանի ղեկավարությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին