Այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երեւանի Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Նշված հասցեում բախվել են ВАЗ 2121 և ГАЗ 2410 մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ չեն տուժել, իսկ ВАЗ 2121 մակնիշի Niva-ի վարորդն, ըստ աղբյուրի, ընդունել է իր մեղավորությունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկատվությամբ, «Niva»-ի համարանիշները հաշվառված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում և սպասարկում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին: