Կարևոր իրադարձություններ

Թվով 9 նռների գագաթային հատվածներում հայտնաբերել են սփայս տեսակի թմրամիջոց

21 Հունվար, 2020 22:33
Թվով 9 նռների գագաթային հատվածներում հայտնաբերել են սփայս տեսակի թմրամիջոց

Հունվարի 21-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա թվով 9 նռների գագաթային հատվածներում զննությամբ հայտնաբերել են ակնադիտորեն սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին