Կարևոր իրադարձություններ

Այգեհովիտ գյուղի բնակիչը ապօրինաբար ծառեր է հատել և փորձել տեղափոխել կեղծ համարանիշերով մեքենայով

21 Հունվար, 2020 22:06
Այգեհովիտ գյուղի բնակիչը ապօրինաբար ծառեր է հատել և փորձել տեղափոխել կեղծ համարանիշերով մեքենայով

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նախորդ շաբաթ` իրենց գյուղի հարակից տարածքից ապօրինի հատելով հինգ ակացիա: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանները պարզել են, որ ծառերը հատելուց զատ` վարորդը նաև կեղծել է մեքենայի համարանիշերը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին