Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների 51%-ը կողմ է նախագահ Թրամփի իմպիչմենթի գործընթացին

21 Հունվար, 2020 21:28
Ամերիկացիների 51%-ը կողմ է նախագահ Թրամփի իմպիչմենթի գործընթացին

ԱՄՆ-ում քաղաքացիների 51%-ը կարծում է, որ Սենատը պետք է աջակցի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատական գործընթացին: Այդ մասին են վկայակոչում SSRS-ի կողմից իրականացված հարցման արդյունքները, հայտնում է CNN-ը:

Միաժամանակ, հարցվածների 45%-ը կարծում է, որ Սենատը պետք է դեմ քվեարկի: Այնուամենայնիվ, ամերիկացիների 69%-ը վստահ է, որ Սենատը պետք է ներառի նոր վկաների կողմից ներկայացված ապացույցները, ում ցուցմունքները չեն ներառվել Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի քննության ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր  ԱՄՆ Սենատում սկսվում է նախագահ Թրամփի դեմ դատավարությունը: Նախագահ Թրամփը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին